Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Խուդինյանին։
Ղազարյանը նշել է, որ Խուդինյանը համատեղ ծառայության ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական որակներ, պատասխանատվություն և նվիրվածություն՝ ընդգծելով, որ նա ձեռք բերած փորձն ու մասնագիտական կարողությունները նույն արդյունավետությամբ կծառայեցնի նաև Փրկարար ծառայության զարգացմանն ու խնդիրների լուծմանը։ Խուդինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման գործում։
Խուդինյանը փետրվարին ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարարի օգնական։
