
«Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին»,- այս մասին այսօր Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Հայաստանյաց առաքելական եկեղեցին ինչ-որ կազմակերպություն չէ։ Այն ո՛չ ՀԷՑ է, ո՛չ «Ուելնես» կենտրոն, որ կարողանան բոլշևիկյան ձևով կուլակաթափ անել, խլել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը»։