
«Մեծ ցավ և ուրիշների համար ամոթի խոր զգացում ունեմ ես, որ Վեհափառ Հայրապետին հրավիրեցին դատարան»,- ասյ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Դա աննախադեպ է՝ նույնիսկ բոլշևիկյան իշխանությունների և ամբողջ սովետական շրջանի հետ համեմատած, երբ հալածանքներ են եղել Եկեղեցու նկատմամբ։ Բայց որև Եկեղեցու և հատկապես հայ Եկեղեցու պետ երբևէ դատարանի առջև չի կանգնել։ Մեծ ցավն այն է, որ այս իրողությունը կատարվում է մեր ազգային, հայրենի ինքնիշխան, անկախ պետության մեջ և կատարվում է մեր հայրենի իշխանությունների ձեռքով, որն արձագանքում է նաև ուրիշ հայտարարությունների և պահանջների՝ մեր հայրենիքից դուրս հնչած»,- ընդգծեց Նաթան Սրբազանը։