Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել․ երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին

tert.am Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել, լրագրողներին ասել է Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես են վերաբերվում Մայր աթոռում, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը որևէ կերպ չի արձագանքել Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավարության մեկնարկին։


 


«Երևի փոստը լավ չի աշխատում»,-կատակել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։


 


Նա արձագանքել է նաև լրագրողի հարցին, թե լուրեր են պտտվում՝ իբրև թե Պոլսո պատրիարքն է հավակնում կաթողիկոսի գահին։


 


«Չգիտեմ՝ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը, փառք Աստծո, ողջ ու առողջ է, և Աստված նրան երկար կյանք տա»,- ասել է Նաթան սրբազանը։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment