
«Եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում»,- Մայր Աթոռում միասնական աղոթք հնչեցնելուց հետո նշեց Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականներն իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի, ազգանվեր ու եկեղեցասեր անձանց նկատմամբ։
Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքով մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների՝ 2 արքեպիսկոպոսի և 4 եպիսկոպոսի դեմ հարուցված գործով դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով․․․ Մենք շարունակելու ենք մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարություններին և արգելքներին»,- ընդգծեց Վեհափառը։