Ղազարյան Թագուշը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, հուզվել ու լացել է՝ խոսելով այն մասին, թե ինչպես է իր՝ 44-օրյա պատրեազմի մասնակից հոր մարմինը մորգերում փնտրել, ինչպես է իր եղբայրը 44-օրյայոււմ կռվել՝ չկասկածելով, որ հայրը կենդանի է մնացել: Թագուշը հայտարարել է, որ իր ընտաիքն ապրում է բացառապես իր ստացած աշխատավարձով, իսկ տուբոգեներատորն ավելի կարևոր չէ, քան մարդկային կյանքերն ու տառաանքը: Նա սա ասել է՝ գնահատական տալով Սամվել Կարապետյանի՝ Արցախի համար արված բարեգործություններին:
Իրականում Թագուշի ելույթը ջրի երես է դուրս բերել այն խորը հակասությունը, որում հայտնվել է ոչ միայն Թագուշը, այլև ամբողջ ՔՊ-ն: Հարց է առաջամում, երբ Թագուշը պարբերաբար կոկորդ է պատռում՝ հիմնավորելու ադրբեջանական նարատիվները, հիմնավորելու Արցախի ադրբեջանապատկան տարածք լինելու մասին թեզը, հիմնավորելու Նիկոլի կողմից վարվող քաղաքականությունը, չի՞ հիշում իր հոր ու եղբոր մասին: Չէ՞ որ ամեն անգամ դոշ տալով ադրբեջանական շահերի համար՝ նա ուրանում է ոչ միայն սեփական ժողովրդի կենսական շահերը, այլև սեփական հարազատներին, նրանց վաստակն ու զոհողությունը: Եթե Արցախն ի սկզբանե Ադրբեջան էր, իսկ հայերը՝ խռովարար, ապա ստացվում է, որ Արցախի համար կռվածներն ուղղակի տեռորսիտներ են, իսկ Ադրբեջանը՝ հայ տեռորսիտտների զոհ:
Թագուշի հայրն ու եղբայրը տեռորի՞ստ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: