Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքում արտասովոր դեպք է գրանցվել․ 38-ամյա հղի կնոջ մահից մոտ մեկուկես ժամ անց բժիշկներին հաջողվել է լույս աշխարհ բերել նրա երեխային։ Այս մասին հայտնում է Past.am, որի հրապարակումը ներկայացրել է նաև Aif.ru-ն։

Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 22-ին։ Կինը հղիության ութերորդ ամսում էր և սպասում էր իր վեցերորդ երեխային։

Քննության տվյալներով՝ նա այդ օրը այցելել էր իր հորը՝ Դեյվիդ Ատկինսոնին, որը բնակվում էր տասներորդ հարկում գտնվող բնակարանում։

Հոր ցուցմունքի համաձայն՝ դուստրը մտել է հյուրասենյակ, բացել պատուհանը, նստել պատուհանագոգին և ծխախոտ է ծխել։ Դրանից կարճ ժամանակ անց նա ընկել է բարձրությունից և մահացել։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները հաստատել են կնոջ մահը, որից հետո իրենց բոլոր ջանքերն ուղղել են դեռ չծնված երեխային փրկելուն։ Բժիշկները շտապ կեսարյան հատում են իրականացրել, ինչի արդյունքում երեխան ծնվել է մոր մահից մոտ մեկուկես ժամ անց։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment