Կաթողիկոսի գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ փաստաբան

Կաթողիկոսի գործը քննող դատավորն ինքնաբացարկ է հայտնել, այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվեց քննել այս գործը։ Դատավորը հանդիսացել է նաև փաստաբան։ Իմ կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորն ինքնաբացարկ հայտնեց։ Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Նիստին ներկա է եղել նաև տուժող Արման Սարոյանը։

Leave a Comment