️Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց

️Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց, դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Դատական նիստն անցկացվեց դռնփակ և սկսվելուց մոտ 20 րոպե անց ավարտվեց։

***

Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանի բակում հայտնեց, որ սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի կամ ինքնաբացարկի հարցը։

«Դատավորը՝ Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։ 

Այլ մանրամասներ չեմ ներկայացնի. կասեմ այն, ինչ հայտնի է։ Ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, իմ անձնական կարծիքով, դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։

Դատավորի քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,-ասաց Զոհրաբյանը։

Leave a Comment