«Բառիգը» մանթրայի նման մի քանի անգամ ԱԺ ամբիոնից կրկնել է «ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ» նախադասությունն ու պնդել, թե այդպես է, քանի որ Հայաստանում 2018-ին հեղափոխութուն է տեղի ունեցել, իսկ գոյություն ունեցող գործերն իբր «թալանի» արդյունք են:
Բազմաթիվ անգամ քննարկվել է այս հարցն ու ապացուցվել, որ ոչ միայն կան, այլև նրանց թիվը Հայաստանում գերազանցել է բոլոր պատմական ռեկորդները՝ առնվազը նորանկախ շրջանից ի վեր: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Բառիգն ու նրա նմաններն անընդհատ կրկնում իրականության հետ կապ չունեցող միտքը:
Իրականում դա պատահական չէ. նմանբովանդակ տաֆտալոգիան հանրային գիտակցության կառավարման և զանգվածային հոգեբանության վրա ազդելու դասական և հաշվարկված ռազմավարություն է, որը կոչված է գեներացնելու այսպես ասած պատրանքային ճշմարտության կամ իրականության էֆեկտ։ Գեբելսյան յուրատեսակ մեթոդաբանություն են ՔՊ-ականները կիրառում՝ համարելով, որ եթե սուտն ամենուր խոսվի ու կրկնվի անընդհատ, ապա մարդիկ այն կընկալեն որպես ճշմարտություն:
Մյուս կողմից՝ անընդհատ հայտարարելով, թե չկան քաղբանտարկյալներ Հայաստանում՝ ՔՊ-ականներն իրենց հանցավոր վարքն են արդարացնում ու ջանում անել այնպես, որ ոչ միայն իրենց իշխանությունը հանրության կողմից չընկալվի որպես բռնապետական, այլև ընդդիմութունը չընկալվի որպես հալածյալ. ուզում են, որ քաղբանտարկյալները համարվեն թալանչի, այլ ոչ թե արդար. վախենում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: