
Երեք տարեկան տղան ընկել է Մոսկվայի հարավում գտնվող Սուդոստրոիտելնայա փողոցի բազմաբնակարան շենքի երրորդ հարկի պատուհանից, հայտնում են մայրաքաղաքի դատախազության մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով՝ 2023 թվականին ծնված տղան տանը եղել է տատիկի հետ, որը կարճ ժամանակով նրան մենակ է թողել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Երեխան հոսպիտալացվել է։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։