Իրանական ընկերությունները սկսել են Քաջարանի 7.2 կմ-անոց թունելի շինարարությունը

Իրանական ընկերությունները Հայաստանում ձեռնամուխ են եղել Քաջարանի թունելի կառուցմանը: Այս մասին տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։«7.2 կմ երկարությամբ թունելը Կովկասյան տարածաշրջանում…

Իրանական ընկերությունները Հայաստանում ձեռնամուխ են եղել Քաջարանի թունելի կառուցմանը: Այս մասին տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։

«7.2 կմ երկարությամբ թունելը Կովկասյան տարածաշրջանում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագիծն է և հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի մի մասը։ 

Շինարարության ավարտից հետո Իրանն ավելի կարճ հասանելիություն կստանա Սևծովյան տարածաշրջանին (Եվրոպա)»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ:

Leave a Comment