18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում 18-ամյա երիտասարդը ծանր վնասվածքներ է ստացել լքված հացահատիկի վերելակից ընկնելու հետևանքով։ 

Ըստ հրապարակման՝ օգոստոսի 3-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ բարձրացել էին լքված շինություն՝ քաղաքային լքված վայրերը ուսումնասիրելու նպատակով։ Այդ ընթացքում նրանցից մեկը փորձել է ցուցադրական հնարք կատարել՝ մեկ ձեռքով կախվելով մետաղական գերանից, սակայն կորցրել է հավասարակշռությունը և ընկել մեծ բարձրությունից՝ մոտ 20-րդ հարկի մակարդակից։

Երիտասարդի ընկերները, ենթադրելով, որ նա մահացել է, անմիջապես ահազանգել են ոստիկանություն։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները հրշեջ սանդուղքի օգնությամբ հասել են տուժածին, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել և նրան տեղափոխել հիվանդանոց։

Բժիշկների գնահատմամբ՝ երիտասարդի ստացած վնասվածքները կյանքին վտանգ սպառնացող են։

Մինեապոլիսի ոստիկանության սերժանտ Գարեթ Պարտենը միջադեպը մեկնաբանելով՝ նշել է, որ երիտասարդի ողջ մնալը կարելի է հրաշք համարել։ Նրա խոսքով՝ լքված շենքեր ուսումնասիրելու հետաքրքրությունը հասկանալի է, սակայն նման իրավիճակներում անվտանգությունն ու առողջ բանականությունը պետք է առաջնային լինեն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment