«Կաթողիկոսը խախտել է իր սուրբ կանոնները․ եթե դուք ընդունում եք, մենք՝ ոչ»․ Ռոման Համբարձումյան

«Կաթողիկոսը խախտել է իր սուրբ կանոնները․ եթե դուք ընդունում եք, մենք՝ ոչ»․ Ռոման Համբարձումյան

«Մենք կաթողիկոս որպես այդպիսին այս պահին չունենք»,- 24TV-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Ռոման Համբարձումյանը։ «Կաթողիկոսը խախտել է իր սուրբ կանոնները, դուք որպես հայ ընդունո՞ւմ եք որպես կաթողիկոս։ Եթե դուք ընդունում եք, հարմարվում եք, մենք չենք ընդունում»,- շարունակեց ՔՊ-ականը։ Լրագրողի հարցին, թե արդյոք այն բոլոր հոգևորականները, որոնց հետ համագործակցում եք, անբիծ, անարատ կյանքով են ապրում, պատգամավորը պատասխանեց․ «Այո, որոնք որ հոգևորական կյանքով են ապրում, նրանց հետ մենք կհամագործակցենք և նրանց հետևորդը կլինենք»։

Ռոման Համբարձումյանի ճեպազրույցը

Leave a Comment