Ղրղզստանում մեկնարկեց ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով նիստը

Ղրղզստանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Օրակարգում ավելի քան 15 հարց է ընդգրկված։ Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի…

Ղրղզստանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ 

Օրակարգում ավելի քան 15 հարց է ընդգրկված։ 

Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ: 

Նշենք, որ նեղ կազմով նիստն անցկացվել էր երեկ` օգոստոսի 6-ին։ 

Հիշեցնենք` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Իսիկ Կուլ լճի ափին։ ԵԱՏՄ-ի գործունեության մեկնարկից ի վեր սա 47-րդն է և երկրորդը ընթացիկ տարում։ Նախորդ նիստը տեղի է ունեցել մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում:

Leave a Comment