«Մի օր լավ Հայաստան կունենանք, որտեղ Կաթողիկոսին դատարան կհրավիրեն օրհնելու համար»․ Մհեր Մկրտչյան

«Մի օր լավ Հայաստան կունենանք, որտեղ Կաթողիկոսին դատարան կհրավիրեն օրհնելու համար»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ լռությունը հիասթափության կամ վախի հետևանք չի, ընդամենը՝ ժամանակավոր զբաղվածության:
Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան կանչելուն չարձագանքելը նշանակում է այլևս չունենալ ոչ մի հայկական արժեք:
Գուցե օրինակելի քրիստոնյա չեմ, բայց հայ եմ՝ մեր հավատքը կրող և միշտ կանգնած Վեհափառի և Եկեղեցու կողքին:
Ես շարունակում եմ հավատալ, որ մի օր լավ Հայաստան կունենանք: Հին չէ, ներկա չէ: Լավ:
Հայաստան, որտեղ Կաթողիկոսին դատարան կհրավիրեն միայն օրհնելու համար»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան

Leave a Comment