ՔՊ-ն կփորձի տապալել Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրությունը. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է տապալել «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու գործընթացը, եթե ընդդիմադիր պատգամավորները օգոստոսի 7-ին լքեն խորհրդարանի նիստը՝ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը մասնակցելու նպատակով։

Այս մասին գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը քննարկումների տեղիք է տվել իշխող թիմում։

ՔՊ-ում առաջարկներ են հնչել միտումնավոր ձգձգել նիստը, որպեսզի քվեարկությունը համընկնի այն ժամերին, երբ ընդդիմադիր պատգամավորները դատարանի շենքի մոտ կլինեն։

Leave a Comment