Արայիկ Հարությունյանը հավակնում է դառնալ ՀԱՕԿ նախագահ. ԶԼՄ – armeniatoday.am

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հավակնում է դառնալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) ղեկավար, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։ 2004 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Թերթի տվյալներով՝ Ծառուկյանի կալանավորումից հետո իշխանությունները պատրաստվում են իրենց վերահսկողության տակ վերցնել ՀԱՕԿ-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերին հնարավոր է հրավիրվի համագումար, որտեղ ՀԱՕԿ-ի կազմում ընդգրկված սպորտային ֆեդերացիաների ղեկավարները կընտրեն կոմիտեի նոր նախագահ։ Թերթի աղբյուրների խոսքով՝ նոր ղեկավարը հնարավոր է լինի ՔՊ առանցքային դեմքերից մեկը, իսկ առավել հավանական թեկնածուն Հարությունյանն է։

Leave a Comment