
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է «ծննդաբերական զբոսաշրջությունը» արգելելուն, որը ենթադրում է ծննդաբերության համար երկիր ժամանելը՝ երեխայի՝ ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:
«Այսօր մարդիկ դրա շուրջ բիզնես են կառուցում։ Հարուստ մարդիկ բիզնես են ստեղծել՝ հիմնվելով ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու հնարավորության վրա։ Այդպես չպետք է լինի»,- հրամանագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու այդ եղանակից օգտվել են «հարյուր հազարավոր» մարդիկ։
Նախագահը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որը նույնպես վերաբերում է ծննդյան իրավունքով քաղաքացիությանը։ Այն նախատեսում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնք չեն կարող ավտոմատ կերպով ստանալ ԱՄՆ քաղաքացիություն։ Նրանց թվում են «ԱՄՆ-ի օտարերկրյա թշնամիները, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամները», ինչպես նաև դիվանագետների և միջազգայնորեն ճանաչված այլ կազմակերպությունների աշխատակիցների երեխաները։