Եկատերինբուրգում Wildberries ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների հարձակումից հետո։ Տեղեկությունը հաստատել է RWB ընկերության մամուլի ծառայությունը։Ընկերության հաղորդմամբ՝ պահեստի բոլո�…
Եկատերինբուրգում Wildberries ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների հարձակումից հետո։ Տեղեկությունը հաստատել է RWB ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերության հաղորդմամբ՝ պահեստի բոլոր աշխատակիցները նախապես տարհանվել են, իսկ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Նշվում է նաև, որ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակվել է, իսկ բեռներն ուղարկվում են ընկերության այլ պահեստներ։
Միաժամանակ ռուսական և ուկրաինական Telegram-ալիքները հայտնում են, որ թիրախը եղել է Wildberries-ի պահեստը։ Նրանց տվյալներով՝ Եկատերինբուրգը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 2 հազար կմ հեռավորության վրա։