ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու հարցում չի կարող օգնել, ԱՄՆ-ն նույնպես ունի սպառազինության կարիք։«Մեզ էլ են հրթիռնե�…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու հարցում չի կարող օգնել, ԱՄՆ-ն նույնպես ունի սպառազինության կարիք։
«Մեզ էլ են հրթիռներ պետք։ Բայդենը Զելենսկուն շատ մեծ քանակությամբ հրթիռներ է փոխանցել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի կողմից Patriot համակարգերի անհրաժեշտության մասին հարցին։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն անմիջական մասնակցություն չունի հակամարտությանը։
«Մեզ օվկիանոս է բաժանում այդ պատերազմից։ Բայց ինձ շատ է ցավեցնում, որ ամեն ամիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհվում է շուրջ 25 հազար երիտասարդ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և կարծում եմ՝ առաջընթաց կա։ Սա շատ դաժան պատերազմ է, և երկու առաջնորդների միջև մեծ ատելություն կա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցի իրավիճակին՝ նշելով, որ չի ցանկանում ասել, թե դրա շուրջ վերջնական համաձայնություն է ձեռք բերվել, սակայն, նրա խոսքով, «այժմ այն որոշակի առումով բաց է, և մենք վերահսկում ենք նեղուցը»։