Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 7-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջաններում օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան է` 4-7 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +33-35 աստիճան, երեկոյան՝ +29-31 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +23-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +23-27 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +30-33 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +21-26 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +23-27 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-27 աստիճանի, հովտային շրջաններում՝ +29-30 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային՝ 31-35 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +32-35 աստիճան, հովտային շրջաններում՝ +34-36 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 34-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +34-36 աստիճան։

Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +20-23, նախալեռնային շրջաններում՝ +24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +31-34 աստիճան։

Արցախում կանխատեսվում 28 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment