Գիտնականները հայտարարում են, որ հաջողության են հասել շների գենետիկ խմբագրման փորձերում, որոնց նպատակն է ստեղծել այնպիսի կենդանիներ, որոնք մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիա չեն առաջացնի։Kindred Companion…
Գիտնականները հայտարարում են, որ հաջողության են հասել շների գենետիկ խմբագրման փորձերում, որոնց նպատակն է ստեղծել այնպիսի կենդանիներ, որոնք մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիա չեն առաջացնի։
Kindred Companion Sciences ընկերության հետազոտողները կիրառել են CRISPR գենային խմբագրման տեխնոլոգիան՝ անջատելով այն հիմնական գենը, որը պատասխանատու է ալերգիա առաջացնող սպիտակուցների արտադրության համար։
Փոփոխված գենետիկական նյութը տեղափոխվել է ձվաբջիջների մեջ, որոնք այնուհետև տեղադրվել են փոխնակ մոր օրգանիզմում։ Արդյունքում 2024 թվականի վերջին ծնվել են երկու բիգլ ցեղատեսակի ձագեր՝ Ալֆին և Բեյլին։
Գիտնականների տվյալներով՝ նրանց թքի և մորթու մեջ չի հայտնաբերվել ալերգիա առաջացնող հիմնական սպիտակուցը։
Սակայն հետազոտողները նշում են, որ այդ գենը միակ գործոնը չէ, որը կարող է ալերգիա առաջացնել, ուստի դեռ վաղ է ասել, թե այս շներն ամբողջությամբ հիպոալերգեն են։
Այժմ գիտնականները հետևում են գենային փոփոխության երկարաժամկետ ազդեցությանը և նախատեսում են նույն տեխնոլոգիան կիրառել նաև շների այլ ցեղատեսակների վրա։