Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան աղբյուրը Al Arabiya-ին հայտնել է, որ մի շարք հավաստի հետախուզական տվյալներ վկայում են հութիների, Իրաքի շիա զինված խմբավորումների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միջև Սաուդյան Արաբիայի դեմ հնարավոր հարձակումների նախապատրաստման մասին։
Աղբյուրի խոսքով՝ այս տեղեկությունները հատկապես մտահոգիչ են այն պայմաններում, երբ Թագավորությունը շարունակում է ջանքեր գործադրել լարվածության թուլացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ, իսկ բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում։
Al Arabiya-ի աղբյուրը նաև ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցանկացած ագրեսիային համարժեք պատասխան տալու համար։
