Նուբարաշենի աղբավայրում աղբակույտի տակ մնալու հետևանքով տղամարդ է մահացել

Նուբարաշենի աղբավայրում աղբակույտի տակից դուրս բերված տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ միջադեպի մասին ահազանգն ստացել է օգոստոսի 6-ին, ժամը 16:50-ի սահմաններում։

Ըստ կայքի՝ աղբավայրում աշխատանքներ կատարելլու ընթացքում տրակտորն աղբն առաջ է տարել ու այն լցվել է աշխատակցի վրա։ Աղբավայրի աշխատակիցներն ու ժամանած փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել շտապօգնությանը։Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Երևանի քաղաքապետարանից կայքին հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում։Քաղաքապետարանից հավելել են, որ մահացած անձը համայնքային կազմակերպության աշխատակից չէ։

Leave a Comment