Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Օգոստոսի 7-8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոսի 9-11-ին՝ կարճատև անձրևներ, ամպրոպ, առանձին վայրերում հորդառատ անձրև և…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Օգոստոսի 7-8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոսի 9-11-ին՝ կարճատև անձրևներ, ամպրոպ, առանձին վայրերում հորդառատ անձրև և կարկուտ։
• «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենը վիճարկում է ՀՌՀ-ի 100 հազար դրամ տուգանքի հիմնավորումները՝ պնդելով, որ տարբեր իրադարձությունները սխալ են դիտարկվել որպես մեկ թեմա։
• ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանից «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան դադարեցնելու պաշտոնական դիմում չի ստացել։
• ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները երրորդ երկրների պահանջով՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերություններում խոսքերն ու գործողությունները չեն համընկնում։
• Վալենտինա Մատվիենկոն նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի եվրաինտեգրման ուղին համարում է երկրի համար ոչ նպաստավոր և կործանարար։
• Forbes Ukraine-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարձակումների հետևանքով Ուկրաինայում ոչնչացվել է ավելի քան 400 հազար քառակուսի մետր պահեստային և լոգիստիկ տարածք։
• Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի հատուկ ծառայությունները հայտնում են, որ Ռուսաստանն ակտիվացրել է ապատեղեկատվական արշավը երկրամասային ընտրություններից առաջ։
• ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է դադարեցնել ՖԻՖԱ-ի մրցաշարերի բոյկոտը՝ հայտարարելով, որ չի վստահում Ջաննի Ինֆանտինոյի ղեկավարությանը և պահանջները չեն կատարվել։