Մոսկվան պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ. Օվերչուկ

Մոսկվան պաշտոնական ծանուցում չի ստացել Երևանից Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի դադարեցման մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ հրապարակայնորեն հնչել են տարբեր առաջարկներ, սակայն Ռուսաստանը կողմ է համագործակցության շարունակությանը։

«Մենք կողմնակից ենք այս հարցերը խորհրդակցությունների և երկխոսության միջոցով լուծելուն», — ասել է Օվերչուկը։

Նա հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարին որոշումներ են կայացվել Հայաստանում երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային կապ ապահովելու համար։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի կողմից այդ հատվածների վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարելուց անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մոսկվայի մասնակցությունը կզրկի Հայաստանին մրցակցային առավելություններից։

Ավելին, Օվերչուկն ընդգծել է, որ առանց «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ համագործակցության դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանը կարողանալու ապահովել լիարժեք կապ արտաքին աշխարհի հետ։

Leave a Comment