Կոնգոյում Էբոլայի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 1801-ի

Կոնգոյում Էբոլայի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 1801-ի

Կոնգոյում Էբոլա վիրուսով պայմանավորված տենդից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 1801-ի։ Վարակվածների թիվը կազմում է 3973։ Մահացության ցուցանիշը 45 տոկոս է։ Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 717 մարդ։ Էբոլայով վարակվածների հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման ցուցանիշը կազմում է 80 տոկոս։

Էբոլայի բռնկումը սկսվել է մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրի նահանգում։ Միևնույն ժամանակ, Ուգանդայի առողջապահական իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ երկրում Էբոլայի բռնկումն ավարտվել է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment