Երեք նախարարություն կանվանափոխվի

Կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։

Օրինագծերով առաջարկվում է փոխել երեք նախարարության անուն։ Նախատեսվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անվանափոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության, Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության:

Լուսանկարը՝ primeminister.am-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment