Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքի բնակիչը տան բակի փակ շինությունում առանց համապատասխան թույլտվության պահել է 1 արու և 1 էգ գայլ, հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Օգոստոսի 4-ին կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ անցել են անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել։ Նրանք գտնվում են մասնագետների մշտադիտարկման և խնամքի ներքո։
Քաղաքացուն 150 հազար դրամով տուգանել են։
2026 թվականի փետրվարին Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրից թույլտվության բացակայության պատճառով Երևանի կենդանաբանական այգի էր տեղափոխվել յոթ վայրի կենդանի՝ մեկ լուսան, երկու սպիտակագլուխ անգղ, երկու գեղանի կռունկ և երկու թութակ։
ԲԸՏՄ-ի տվյալներով՝ 2025 թվականին վայրի կենդանիների պահման պայմանների խախտման և ապօրինի որսի 38 դեպքով հայտնաբերվել է 284 կենդանի։ Կարմիր գրքում գրանցված վեց գորշ արջ և մեկ բեզոարյան այծ տեղափոխվել են ապաստարաններ, իսկ 1 գայլ, 1 բվիկ, 1 ճուռակ վերադարձվել է վայրի բնություն։
