Զյուգանովը միացել է «Յաբլոկո» կուսակցության դեմ հնչող քննադատություններին

Զյուգանովը միացել է «Յաբլոկո» կուսակցության դեմ հնչող քննադատություններին

ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը միացել է «Յաբլոկո» կուսակցության հասցեին հնչող քննադատություններին՝ մեղադրելով վերջինիս ռազմաճակատում կռվողներին չաջակցելու համար։ 

Զյուգանովի խոսքով՝ «ռուսական աշխարհին ոչնչացման պատերազմ է հայտարարված», ուստի գոյատևելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է հաղթել, մինչդեռ «Յաբլոկոն» չի աջակցում նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատմական պետականության վրա հիմնված քաղաքականությանը։

Ավելի վաղ այս կուսակցության դեմ կոշտ հայտարարություններով հանդես էին եկել նաև այլ քաղաքական գործիչներ։ 

«Ռոդինա» կուսակցության նախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը նրանց ներկայացուցիչներին անվանել էր «ազգային դավաճաններ» ու «օտարերկրյա գործակալներ»՝ պահանջելով հեռացնել նախընտրական արշավից, իսկ «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը կոչ էր արել, որպեսզի կուսակցության գործունեությամբ ուշադիր զբաղվեն Արդարադատության նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment