ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է ճապոնացի պաշտոնյաների ելույթները Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ՝ հայտարարելով, ո�…
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է ճապոնացի պաշտոնյաների ելույթները Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ՝ հայտարարելով, որ նրանք չեն նշել, թե որ երկիրն է իրականացրել այդ հարձակումները։
«Ի՜նչ ամոթ է, որ Ճապոնիայի վարչապետը և մյուս պաշտոնյաները, հիշելով Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծությունները, ոչ մի անգամ չհիշատակեցին, թե ով է դա արել։ Ճապոնիան ԱՄՆ-ի վասալն է և ինչ-որ պահի կդառնա ռոնին»,- գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում։
«Ռոնին» են անվանում սամուրային, որը կորցրել է իր տիրոջ հովանավորությունը կամ չի կարողացել պաշտպանել նրան։
Հիրոսիմայում զոհերի հիշատակի ամենամյա արարողությունն անցկացվում է Խաղաղության այգում, որը կառուցվել է ամերիկյան ատոմային ռմբակոծությամբ ավերված նախկին Նակաձիմա շրջանի տարածքում։ 1945 թվականի օգոստոսին իրականացված հարձակումների հետևանքով Հիրոսիմայում զոհվել է շուրջ 70-100 հազար, իսկ Նագասակիում՝ մոտ 70 հազար մարդ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես քննադատել է Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուիի ելույթը՝ նշելով, որ նա չի հիշատակել ԱՄՆ-ին որպես քաղաքի վրա հարձակված երկիր։