Բագրատյան Սերոժը, անկասկած, բարեկեցիկ է, իսկ մյուսնե՞րը



Փորձելով ապացուցել, թե Նիկոլի Հայաստանում մարդիկ իբր ընտիր են ապրում,  Բագրատյան Սերոժը բերել է մի ցուցանիշ. ըստ նրա՝ այս պահին ՀՀ բանկերում ՀՀ քաղաքացիներն ունեն 7 տրլն դրամի կամ մոտ 20 մլրդ դոլարի ավանդ այն դեպքում, երբ Սովետի տարիներին Հայաստանում բանկերում առկա ավանդները կազմել են մոտ 8 մլրդ ռուբլի: «Դա նշանակում ա՝ մենք բարեկեցիկ հասարակություն ունենք»,-հայտարարել է Սերոժը:
 
Սերոժը, որ հին «քամելեոն» է,  բացարձակ թվերի մեխանիկական աճը նույնացրել է հասարակության լայն շերտերի բարեկեցության հետ՝ մոռանալով այն, որ բարեկեցության իրական մակարդկի մասին խոսելիս առավելապես կարևորվում  են ոչ թե բացարձակ թվերը, այլ նույն այդ ավանդների բաշխվածությունը. բանկային ավանդների առյուծի բաժինը Հայաստանում ու հայաստանատիպ երկրներում կենտրոնացած է ավանդատուների շատ փոքր խմբի՝ ամենահարուստ բնակչության  ձեռքում՝ 5-10%-ի։ Հետրևաբար՝ Սերոժի մատնանշած գայթակղիչ թիվը խոսում է ոչ թե համընդհանուր բարեկեցության մակարդակի աճի, այլ ընդամենը սոցիալական բևեռացման և անհավասարության խորացման մասին:
 
Մյուս կոմղից՝ չի կարելի իրար հետ համեմատել տարբեր դարաշրջանների բացարձակ թվերն առանց գնաճի և գնողունակության համարժեքության ինդեքսավորման. փողը չունի ֆիքսված չափման միավոր, իսկ դրա իրական արժեքը՝ գնողունակությունը, ժամանակի ընթացքում մշտապես փոփոխվում է։ Հետևաբար՝ խորհրդային տարիների հետ Սերոժի բերած համեմատոթյունն ուղղակի ծիծաղելի է. այն ժամանակ չկային ծայրահեղ հարուստներ ու աղքատներ, հասարակությունը սոցիալապես բևեռացված չէր, հետևաբար՝ այդ ավանդների տերն իսկապես ժողովուրդն  էր, այլ ոչ թե բնակչության 5-10%-ը, ինչպես հիմա է, ինչպես նաև այն ժամանվա փողը շատ ավելի մեծ գնողունակություն ուներ, քան այսօր:
 
Բագրատյան Սերոժը չէր կարող չիմանալ,որ իրական հասարակական բարեկեցությունը չափվում է միջին աշխատավարձի գնողունակությամբ, գնաճի զսպմամբ, աղքատության մակարդակի նվազմամբ և եկամուտների արդարացի բաշխմամբ, մինչդեռ  ահա այստեղ է Հայաստանի բուն խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment