Ձայնագրությունը ինքնին ապացույց չէ, այն պետք է ստուգվի դատարանում․ Վարդևանյանը՝ Արթուր Սարգսյանի գործի մասին

Ցանկացած ապացույց դատարանում հետազոտվում է, և միայն այն անթույլատրելի չճանաչվելուց ու սկզբնաղբյուրի պատշաճությունը հաստատվելուց հետո է դառնում իրականություն։ Այս մասին Ազգային ժողովում ասել ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հանրայնացված ձայնագրությանը։

Ըստ ձայնագրության՝ Արթուր Սարգսյանը խոսում է Երևանի փողոցներում մեքենաների ակեր ճղող «աստղիկներ» շաղ տալու մասին։

«Կան հենց ձեր իշխանության օրոք օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, որոնց համաձայն՝ երկու անձանց միջև զուտ խոսակցությունը, նույնիսկ վատ կամ քննադատելի բովանդակության, հանցանք չէ»,- նշել է Վարդևանյանը՝ դիմելով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին։

Leave a Comment