Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող հարձակումները երկրի կայունության համար ամենալուրջ սպառնալիքներից են։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի…
Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող հարձակումները երկրի կայունության համար ամենալուրջ սպառնալիքներից են։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ավելի վճռական արձագանքի Իսրայելի, իր բնորոշմամբ, «օկուպացիոն քաղաքականությանը» և անհրաժեշտ ճնշում գործադրի, որպեսզի պահպանվի 1974 թվականի ուժերի բաժանման մասին համաձայնագիրը և հարգվի Սիրիայի ինքնիշխանությունը։
Ֆիդանը նաև հայտարարել է, որ Իսրայելի կառավարության նպատակը խաղաղության հասնելու ջանքերը խափանելն է և պաղեստինցիներին Գազայի հատվածից հեռացնելը։
«Հնարավորության դեպքում նրանք ցանկանում են Գազան վերածել մի վայրի, որտեղ պաղեստինցիներ չեն ապրի։ Սակայն Նեթանյահուն չի հասնի այդ նպատակին. Գազայի ժողովուրդը կշարունակի ապրել Գազայում և այնտեղ կառուցել իր ապագան»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։