Հայտարարելով, թե Նիկոլն ու թիմակիցներն ակտիվորեն պայարքարել են «Արևմտյան Ադրբեջան» թեզի դեմ՝ Հակոբյան Հասոն տրտնջացել է, թե այդ հարցում ՔՊ-ն չի արժանացել ընդդիմության աջակցությանը՝ չնայած ծավալած «հայանպաստ» գործունեությանը:
Արդյոք Հասոյի տրտունջքը հիմնավո՞ր է, Նիկոլը լավ բան է արել, բայց հալածվե՞լ է:
Իրականում ընդդիմությունը ՔՊ-ին չի աջակցել, քանի որ հասկացել են, որ ինչ որ Նիկոլը հայտարարում կամ անում է, կեղծիք է: Գուցե ձևական մեկ-երկու հայտարարություն արած լինեն, սակայն երբ գործնականում արվում էր ու արվում է ամեն ինչ՝ Հայաստանը դե ֆակտո «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու, ապա «հայանպաստ» հայտարարությունները ճանաչվում են առ ոչինչ. գործն է անմահ, Հասոն թող լավ իմանա:
Իշխանություն վերցնելիս էլ Նիկոլը հայրենսիրական հայտարարութուներ էր անում, խոստանում մինչև վերջ հետամուտ լինել Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը, պատերազմից հետո խոստանում էին Շուշին ու Հադրութը հետ բերել և այլն: Տեսանք՝ ինչ եղավ: Հիմա նույն բանը լինելու է «Արևմտյան Ադրբեջանի» դեպքում, և մի քանի տարի հետո Հայատանում իսկապես հայտվելու են մեծ թվով ադրբեջանցիներ, քանի որ Իլհամն ուղիղ է հայտարարել՝ քանի դեռ մեծ վերադարձը տեղի չի ունեցել, Հայաստանի հետ իրական խաղաղություն չի կարող լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: