«Ես ներողություն կխնդրեմ, բայց դուք էլ ներողություն խնդրեք զոհված զինծառայողների ծնողներից». Արամ Վարդևանյան

«Ես ներողություն կխնդրեմ, բայց դուք էլ ներողություն խնդրեք զոհված զինծառայողների ծնողներից». Արամ Վարդևանյան

«Միթե բավարար սկանդալային չէր այն հայտարարությունը, որը պարոն Ղազարյանը արել էր, որպեսզի ի սկզբանե չհայտնվեր ձեր ցուցակում: Սա ի՞նչ մեսիջ է հանրությանը, երբ որ այս մարդը հայտնվում է եր ցուցակում»,- ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուրադ Աղաջանյանը հարց է ուղղել ԱԺ նախագահի երրորդ տեղակալի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի 2 տարի առաջ արած հայտարարությանը, թե «ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը»: Աղաջանյանը նշել է, որ այդ հարցին չէր անդրադառնա, բայց քանի որ «Ուժեղ Հայաստան»-ի քարտուղարը իր ելույթում ասել էր, որ ՔՊ պատգամավորները այնպիսի հայտարարություններ են անում, որոնց համար պետք է հրաժարական տան, իքն էլ անդրադառնում է տվյալ թեմային:

«Վարդևանյանը արձագանքել է. «Նշված հայտարարությոնը արվել է, երբ Էդգար ղազարյանը առնչություն չի ունեցել «Ուժեղ Հայաստան»-ի հետ: Ինձ համար սուր, ցնցող, տարընկալում որևէ կերպ ենթադրող հայտարարությունները ընդունելի չեն: Եթե ՀՀ-ում որևէ զինծառայող կա, որը այդ հայտարարությունից նեղսրտել է, ես ինքս դրա համար ներողություն կխնդրեմ: Ես ներողություն կխնդրեմ, բայց մի հատ բան էլ առաջարկեմ՝ եկեք նույնն էլ դուք արեք: Օրինակ՝ ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, որոնց ոստիկանության հաղթանդամ ոստիկանները ոտ ու ձեռք արած հանում են Եռաբլուրից: Ներողություն՝ այն իրավիճակի համար, երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ բա ինչի՞ համար դուք չեք զոհվել

Եթե խոսում ենք մեր հայրենակիցներից որևէ մեկի նեղվածության մասին, ներողությունը դժվար բան չի»:

«Ես ներողություն կխնդրեմ, բայց դուք էլ ներողություն խնդրեք զոհված զինծառայողների ծնողներից». Արամ Վարդևանյան

Leave a Comment