
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել ռուսական երկու նավթավերամշակման գործարանների, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել ագրեսորի օբյեկտներին՝ ռազմաճակատի գծից ավելի քան 1300 կիլոմետր հեռավորության վրա։ Բաշկորտոստանում խոցվել է «Բաշնեֆթ-Նովօյլ» նավթավերամշակման գործարանը։ Յարոսլավլի մարզում՝ մեր սահմանից գրեթե 700 կիլոմետր հեռավորության վրա, խոցվել է «Սլավնեֆթ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանը», – X-ի իր էջում գրել է Զելենսկին։
«Հաջող են եղել նաև Սև ծովի ջրային տարածքում ռուսական ագրեսիայի դեմ մեր պատասխան հարվածները։ Մասնավորապես՝ խոցվել են երկու ռազմական պարեկային նավակներ և «ստվերային նավատորմի» նավեր», – հայտնել է նա։
Today, our long-range sanctions once again worked to limit Russia’s oil revenues, which it uses to finance the war and the killing of Ukrainians.
Ukraine’s Defense Forces struck the aggressor’s facilities more than 1,300 kilometers from the front line. The Bashneft-Novoil… pic.twitter.com/hp6FX7bpIQ
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) August 6, 2026