ԱՄՆ-ի Ազգային օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների վարչությունը (NASA) և Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO) հաստատել են, որ SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի վերին աստիճանը…
ԱՄՆ-ի Ազգային օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների վարչությունը (NASA) և Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO) հաստատել են, որ SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի վերին աստիճանը անկառավարելի կերպով բախվել է Լուսնի մակերեսին։
NASA-ի հետազոտող Քելսի Յանգը X սոցիալական հարթակում հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի վաղ առավոտյան։
Ավելի վաղ BBC-ն հաղորդել էր, որ շուրջ 4 տոննա զանգված ունեցող Falcon 9-ի երկրորդ աստիճանի հատվածը, որը նախորդ տարվանից գտնվում էր Լուսնի շուրջ ուղեծրում, Լուսնի մակերեսին բախվել է մոտ 8690 կմ/ժ արագությամբ։
Գիտնականների գնահատմամբ՝ հարվածի հետևանքով կարող էր առաջանալ մոտ 18 մետր տրամագծով և մինչև 4 մետր խորությամբ խառնարան։
Լուսնի ուղեծրում աշխատող տիեզերական սարքերը չեն կարողացել ֆիքսել բախման պահը, ուստի հետազոտողները նախատեսում են նոր լուսանկարների միջոցով ուսումնասիրել մակերեսի փոփոխությունները։
NASA-ն ընդգծել է, որ միջադեպը որևէ վտանգ չի ներկայացնում Երկրի համար։ Ստացված տվյալները կօգնեն ավելի լավ ուսումնասիրել Լուսնի վրա հարվածների հետևանքները և նախապատրաստել Artemis ծրագրի շրջանակում նախատեսվող ապագա առաքելությունները։