Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի ԱՄՆ զինամթերքի պաշարների հարցով այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այդ խնդրի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտպանության նախարարի տեղակալ Սթիվեն Ֆայնբերգը, Թրամփի զանգից հետո, հրատապ նիստի է հրավիրել ռազմական և պաշտպանական գնումների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քննարկելու զինամթերքի պակասի արագ հաղթահարման հնարավոր տարբերակները։

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Թրամփը դժգոհություն է հայտնել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ զինամթերքի պակասի մասին հրապարակումների պատճառով։ Մինչդեռ CNN-ը հաղորդել էր, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն սպառել է THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռների մինչև 80 տոկոսը, սակայն Հեգսեթը այդ տեղեկությունները հերքել էր՝ դրանք անվանելով կեղծ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment