Կաթողիկոսի դեմ դատավարությունը կրոնի ազատության և եկեղեցու իրավունքների խախտում է․ հայտարարություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 7-ին մեկնարկող դատավարության առնչությամբ՝ ընդդեմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների, և դատապարտում է այս ծանր միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր գործունեությանը և Մայր Հայրենիքի տարածքում նրա սրբազան առաքելությանը։ Այն համարում է Սահմանադրությամբ ամրագրված պաշտամունքի ազատության և եկեղեցու ու պետության անջատման սկզբունքների անընդունելի խախտում։

Կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց և փորձել հարցերը լուծել փոխադարձ հարգանքի ու մեր ժողովրդի ազգային-հոգևոր ավանդույթներին համապատասխան։

ԴԻՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆ

Leave a Comment