Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքները կկարողանան ձևակերպել կերակրողին կորցնելու կենսաթոշակ կամ նպաստ, տեղեկանում ենք օգոստոսի 6-ի նիստի օրակարգից։
Վճարումը նշանակելու համար ընտանիքը պետք է ներկայացնի անհայտ կորած անձին դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը։ Կարգավորումը վերաբերում է օրենքով սահմանված ընտանիքի անդամներին։
Նախագիծը կիրարկում է մայիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, որոնցով այդ ընտանիքներին տրվել է կերակրողին կորցնելու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք։ Շահառուների թվի մասին չի հաղորդվում, իսկ ծախսերը նախատեսվում է ֆինանսավորել սոցիալական ապահովության ոլորտին հատկացված միջոցներից։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025 թվականի հոկտեմբերին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։
