Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի պետություններին

Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի պետություններին

Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի պետություններին, որ իր տարածքի վրա ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում պատասխան միջոցներ կառաջացնի ողջ տարածաշրջանի կրիտիկական էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։ Ըստ «Reuters»-ի՝ Թեհրանը ձգտում է բարձրացնել ռազմական գործողությունների գինը՝ սպառնալով Վաշինգտոնի մերձավոր տարածաշրջանային դաշնակիցներին:

Ինչպես հայտնել են աղբյուրները, նախազգուշացումը փոխանցվել է բարձր մակարդակի բազմաթիվ դիվանագիտական շփումների ընթացքում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին սպառնացել էր հարված հասցնել Իրանի էներգետիկ ցանցին և ենթակառուցվածքներին:

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զրուցել է իր սաուդցի, թուրք և կատարցի գործընկերների, ինչպես նաև Պակիuտանի բանակի հրամանատարի հետ:

Արաղչին Պարսից ծոցում Վաշինգտոնի դաշնակիցներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը Թրամփի վրա՝ նրան հետ պահելու համար հարվածների վերսկսումից, հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը՝ նախազգուշացնելով, որ Իրանի վրա ցանկացած հարձակում պատասխան միջոցներ կառաջացնի ամերիկյան ակտիվների և էներգետիկ օբյեկտների դեմ ողջ Պարսից ծոցում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment