Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ Ռադիոտնից դեպի Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին…
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ Ռադիոտնից դեպի Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին, արմատից փտած ծառը տապալվել ու ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին, իրենք ավտոմեքենայի սեփականատեր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Ս. Պ.-ի հետ մասնատել են ծառը և հեռացրել։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Թե ով է փոխհատուցելու քաղաքացուն պատճառված վնասը, կարծես թե մնացել է օդում կախված։ Իսկ արդյոք Երևանի քաղաքապետարանը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կփոխհատուցե՞ն, երևի դա նույնպես բարի կամքի հարց է, գրել է Գագիկ Շամշյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: