Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի առաջնահերթություններին, տարբեր ուղղություններով ակնկալվող արդյունքային ցուցանիշներին, նախատեսվող միջոցառումներին և այլ հարցերի։

Քննարկման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել առաջարկություններով և դիտարկումներով։

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում լրամշակել նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment