
ԱԺ նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՔՊ-ական Տարոն Չախոյանն ու խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան»-ին, խոսեց այդ ուժի քաղաքական առաջնորդի մասին․ «Երեկ Սամվել Կարապետյանն իրեն թույլ է տվել իշխանության հասցեին անել նմանատիպ արտահայտություն՝ «չտես գյոռմամիշ են»։ Էս ի՞նչ է, ժողովո՛ւրդ։ Եկեք հասկանանք՝ ո՞վ է գյոռմամիշը, մե՞նք, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով զորամասերի, մանկապարտեզների վրա հավելագրումներ էիք անում, ո՞ւմ հացն էիք ուզում կտրել՝ զինվորի՞, թե՞ երեխեքի»,- ասաց ՔՊ-ականը։ Ընդդիմադիրները սկսեցին արձագանքել դահլիճից, իրավիճակը լարվեց։