Ըստ Bloomberg-ի, Ուկրաինան «ներկայումս համագործակցում է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ռուսաստանի հետ ուղղակի բանակցություններ կազմակերպվեն»։ Աղբյուրը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայի «իշխանությունները այդ ջանքերը ողջունում» են, բայց դժվարացել է հաստատել, որ Ֆրանսիան և Գերմանիան «նույնպես իշխանությունների մակարդակով ներգրավված» են։
Ներկայացնելով Bloomberg-ի տեղեկատվությունը, «Կոմերսանտը» իր կողմից հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Բեռլինում բացահայտել է, որ նույն ամսվա 12-14-ին Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաները Բաքվում «գաղտնի բանակցություններ են վարել»։ Ալիևը ասել է, որ «Ադրբեջանի տարածքը օգտագործել են առանց իր իմացության»։ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները, մինչդեռ, պարզել են, որ «բանակցությունները տեղի են ունեցել Ալիևի ընտանիքին պատկանող հյուրանոցում»։
Bloomberg-ը, որքանով հասկացվում է, չի մասնավորեցրել՝ Վիեննայի քննարկումները նախորդե՞լ, թե՞ հաջորդել են Բաքվի «գաղտնի բանակցություններին»։ Դատելով Վիեննայի հանդիպման ձևաչափից, այն կայացել է Բաքվում ռուս-գերմանական շփումներից հետո։ Կարելի է ենթադրել, որ ոչ պաշտոնական շփումների «Բաքվի հարթակը իրեն չի արդարացրել»։ Ինչո՞վ է դա պայմանավորված, դժվար է ասել։
Հավանական է, դեր է խաղացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի Մոսկվա պաշտոնական այցը, որի ընթացքում կողմերը անդրադարձել են հարաբերությունները 2022թ․ փետրվարի 22-ին ստորագրված «Ռազմավարական գործընկերային հարաբերությունների մասին» հռչակագրով նախատեսված մակարդակին վերադարձնելու հեռանկարը։
Կարդացել են
2 անգամ