Եթե անձը չի կարողանում քաղաքական խոսք ասել առանց վիրավորանքների, թող չլինի ԱԺ-ում․ Արամ Վարդևանյան

«Այս ամբիոնից և այս նիստերի դահլիճում գործում է հետևյալ կանոնը՝ վիրավորական արտահայտությունները թույլատրելի չեն։ Եթե անձը չի կարողանում քաղաքական խոսք ասել առանց վիրավորանքների, ուրեմն Ազգային ժողովում թող չլինի»,- այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով ՔՊ-ական Տարոն Չախոյանի գործունեությանն ու լրատվամիջոցների հետ ունեցած առնչություններին՝ Վարդևանյանը նշել է․

«Ինձնից առաջ ելույթ ունեցող պատգամավորը մշտապես առնչվել է այնպիսի իրավիճակի, որ հանդիսանում է լրատվական կայքի սեփականատեր, որին նույնիսկ զրպարտության հայց ներկայացնել հնարավոր չէ, որովհետև քողարկում է իր սեփականատեր լինելը։ Առաջարկում եմ, որ նշված պատգամավորը բացահայտի իր առնչությունը հայտնի ֆեյք կայքի հետ, հստակ արձանագրի պատասխանատվությունը և ներկայացնի դրա դեմ իրավական գործիքակազմի իրացման մեխանիզմները»։

Leave a Comment