Ձերբակալվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին և ներկա տնօրենները – armeniatoday.am

Առանձնապես խոշոր չափերով խարդախությանն ու փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը և տնօրեն Արթուր Դալլաքյանը, հայտնել է ՔԿ-ն։

Ըստ ՔԿ-ի վարկածի՝ քրեական վարույթը նախաձեռնվել է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գույք և դրամական միջոցներ խաբեությամբ հափշտակելու, ինչպես նաև փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ։

Վարույթի տվյալներով՝ խոսքը 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 դրամի (համարժեք է շուրջ 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարի) գույքի և դրամական միջոցների մասին է։

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը, պատժվում է մինչև 8 տարվա ազատազրկմամբ) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը, պատժվում է մինչև 12 տարվա ազատազրկմամբ) հատկանիշներով։

Leave a Comment