
Թաիլանդի հարավում՝ Նարաթիվաթ նահանգի Սունգայկոլոկ քաղաքում, տարածաշրջանային մրցաշարի խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլի դաշտին, ինչի հետևանքով մեկ խաղացող մահացել է, ևս ինը մարդ տուժել է, գրում է Bangkok Post-ը։
Նշվում է, որ հանդիպման ավելացված ժամանակում է կայծակը հարվածել դաշտի կենտրոնական հատվածին: